Գյուղապահովագրության 50%-ը կվճարի պետությունը

Գյուղապահովագրության 50%-ը կվճարի պետությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի մարտի 27-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի գյուղացու ընտրած ապահովագրության 50%-ը:

Կառավարության գյուղատնտեսության ոլորտում ներդրվելիք ապահովագրական ծրագիրն իրականացվելու է 6 մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր։

«Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները՝ որպես մեկնարկ։ Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ։ Կառավարությունը գյուղացուն ասում է՝ հարգելի՛ գյուղացի, Դուք ապահովագրությունը գնեք, կառավարությունը Ձեր ապահովագրության 50%-ը կսուբսիդավորի։ Այսինքն՝ ինչ ապահովագրություն գնեք, դրա 50%-ը վճարելու է կառավարությունը»,- ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---