Առաջիկայում Թեղուտի հանքը հնարավոր է վերագործարկվի![]() 27 մարտի 2019 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 27-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հատնել, որ առաջիկա օրերին Թեղուտի հանքը կվերագործարկվի: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էձում գրել է, որ վերագործարկման մասով առաջիկա օրերին նախատեսվում է Ալավերդիում հանդիպել հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների հետ: «Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։ Վարչապետն իր հերթին րոպեներ առաջ ԱԺ-ում հույս հայտնեց, որ առաջիկա օրերին հանքը կվերագործարկվի», - գրել է պատգամավորը: 2018 թվականի տարեսկզբից «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցրել են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ընկերության տարածածհայտարարության մեջ նշվում էր, որ այն ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |