Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախի բազմազավակ ընտանիքներին

Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախի բազմազավակ ընտանիքներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման և հանրապետությունում բազմազավակության խթանման տեսանկյուններից, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման և Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---