Փաշինյան. ՀՀ-ն ՀԱՊԿ-ում հաջողել է՝ հարգանքը մեր նկատմամբ մեծացել է![]() 28 մարտի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում հաջողել է, իսկ հարգանքը ՀՀ նկատմամբ այդ կազմակերպությունում՝ ավելացել: Վարչապետ այդպես է արձագանքել պատգամավոր Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը ձախողվել է: «Հակառակը, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև ՀԱՊԿ-ում այսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը ու մեր նկատմամբ, թույլ տվեք ասել, որ հարգանքը մեծացել է»,-ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ այն հանագամանքը, որ ՀՀ-ն կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնը իր համար Հայաստանի դերի գնահատման չափանիշ չէ: Վարչապետը նշել է, սակայն, որ չի կարող մյուսներին արգելել դա ընդունել որպես գնահատման չափանիշ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, որի նկատմամբ մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց և նա պաշտոնանկ արվեց: Հայաստանը, որը պետք է պաշտոնավարեր 3 տարի, կորցրեց այդ պաշտոնը: Հետո հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը: Զասը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |