Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեպքով քրգործ է հարուցվել![]() 30 մարտի 2019 - 16:05 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի մարտի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա հատվածից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչ։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև բերման ենթարկվածներին պատկանող երկու մեքենան, դրանցիցի մեկի կցորդիչ հանդիսացող մոտորանավակը։ Մասնավորապես, ավտոմեքենաներից մեկի զննության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է թվով 160 հատ 61 կգ ընդհանուր կշռով սիգ տեսակի թարմ ձուկ, ինչի հետևանքով բնությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնին: Նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |