ԱԱԾ-ն կաշառք տալու կասկածանքով ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատել է տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում։
Թորոսյանը նշել է, որ տեղակալը բերման է ենթարկվել, այլ տեղեկություններ նախարարը չունի։
Արսեն Դավթյանը նշանակվել է պաշտոնում 2018 թվականի մայիսի 23-ին: