Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 30.2%-ով առաջատար է դարձել հայտնի շոումեն Վլադիմիր Զելենսկին, հայտնում է BBC-ն։
Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է ձայների 16.6%-ը․ նա երկրորդ տեղում է։
Առաջատարների եռյակը եզրափակում է Յուլյա Տիմոշենկոն, որի օգտին քվեարկել է ուկրաինացիների 13%-ը:
Նախագահական ընտրություններին մասնակցել է թվով 39 թեկնածու, որոնցից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50%-ը, ինչը նշանակում է, որ սպավում է ընտրությունների երկրորդ փուլ։
Այն կկայանա ապրիլին 21-ին։