Կառուցապատողն այսուհետ մեկ այցով կստանա հսկող մարմնի հաստատումը![]() 2 ապրիլի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Կառուցապատողն այսուհետ ավարտված շինարարական օբյեկտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ակտն ընդունող հանձնաժողովից կստանա ընդամնեը մեկ այցելությամբ։ Գործող կարգավորմամբ, ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները: Վերոգրյալ հավաստումը ստանալու համար վերոնշյալ յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ ՏԻՄ։ Ավարտական ակտ ձևակերպելու համար կառուցապատողը պետք է դիմի ՏԻՄ ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը։ Շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի կառուցապատողը ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի ՏԻՄ։ Վերջինս կձևավորի ընդունող հանձնաժողով և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միաժամանակ, ներկայումս ավարտական ակտը տրվում է կառուցապատողին կառուցված շինության պետական գրանցմանը ներկայացնելու նպատակով։ Առաջարկվում է սահմանել որ ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես այն ՏԻՄ-ի կողմից ներկայացվի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ստեղծելու համար ՀՀ կառավարության իրականացվող շարունակական քաղաքականությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Միաժամանակ, Նախագծի հրատապ ընդունելու և Համաշխարհային բանկի կողմից հաշվի առնելու պարագայում այս տարի կկրճատվի ավարտական ակտի ստացման համար ՀԲ-ի գնահատմամբ պահանջվող 3 քայլը և 20 օր՝ հանձնաժողովի ձևավորման և ստուգման անցկացման մասով։ ՀՀ-ի դիրքը այս ցուցիչի մասով, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 33 կետով և կզբաղեցնի 65-րդ տեղը, հեռավորությունը լավագույն արդյունքից՝ 72.50 միավոր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |