Ալիև. Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը![]() 2 ապրիլի 2019 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր, այդ թվում, այն պատճառով, որ հաստատվեց բանակցությունների գործող ձևաչափը: Այդ մասին Ալիևն ասել է Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ: Նա հայտարարել է նաև, որ «Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը», հայտնում է Intefax.az-ը: Ալիևը ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել՝ «հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ բանակցությունների նպատակն է՝ «ազատագրել ադրբեջանական տարածքները»: «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ալիևը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու:«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարությանը, ասել է. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի մեր ձգտումը պետք է լինի այդ պատերազմը հաղթել։ Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |