Տոնոյանը վերահաստատել է իր նյույորքյան՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը![]() 2 ապրիլի 2019 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պաշտպանական ոլորտում մեկ միասնական ծրագիր է իրականացնում։ Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում արված իր հայտարարությանը, թե «տարածքներ՝ խաղաղության դիմացը» վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզի: «Իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե հանրությունն ինչի վրա է զարմանում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում շատ ավելի կարևոր հարցեր են քննարկել: Մասնավորապես, ըստ Դավիթ Տոնոյանի նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում, ինչի համար Հայաստանն աջակցություն է ստանալու։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Դավիթ Տոնոյանի հայատարարության մասին՝ ասել էր. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու:«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |