Պորոշենկոյի և Զելենսկու արյան մեջ թմրանյութեր չեն հայտնաբերվել![]() 6 ապրիլի 2019 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահության թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու արյան հետազոտման արդյունքում թմրանյութեր չեն հայտնաբերվել: Զելենսկին հրապարակել է իր հետազոտման արդյունքների սքրիշոթն իր ֆեյսբուքյան էջում: Փաստաթղթում թմրանյութերի անվանումների դիմաց զրո է նշված: Կիևի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմի Յարին հայտարարել է, որ Պորոշենկոյի հետազոտման արդյունքները վկայում են, որ նրա օրգանիզմում չկան հոգեակտիվ նյութեր, գրում է «Վեդոմոստին»: Նախագահության թեկնածուները հետազոտվել են ապրիլի 5-ին: Ալկոհոլի առկայության թեստի արդյունքները դեռ չեն հրապարակվել: Հետազոտվելու առաջարկով հանդես էր եկել Զելենսկին: Դիմելով Պորոշենկոյին՝ նա ասել էր, որ թեկնածուները «Օլիմպիական» մարզադաշտում բանավեճից առաջ պետք է նաև բժշկական փորձաքննության ենթարկվեն և «ապացուցեն ժողովրդին, որ երկրորդ փուլի մասնակիցների մեջ ոչ ալկոհոլային կախվածությամբ տառապող, ոչ էլ թմրամոլներ կան: Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 13,39 տոկոսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |