Բանակից վաղաժամկետ արձակված, բայց հաշմանդամության կարգ չստացածների բուժումն անվճար կլինի![]() 8 ապրիլի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակվածները, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել, նույնպես կօգտվեն անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից: Համապատասխան նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Կարգավորումը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ծառայության ավարտից հետո են զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական խնդիրներ ձեռք բերել, սակայն հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը կապահովի այս խմբերում ներգրավված անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |