8 օգոստոսի 2008 - 19:51 AMT
Բաքու. Վրաստանի գործողությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը «իրավունք ունի ռազմական ճանապարհով վերադարձնել տարածքները»
Վրաստանի գործողությունները ցույց տվեցին, որ տարածքային ամբողջականությունը կարելի է վերականգնել ոչ միայն խաղաղ ճանապարհով: Դա նշանակում է, որ Ադրբեջանն իրավունք ունի վերադարձնել օկուպացված տարածքները ցանկացած ճանապարհով, այդ թվում` ռազմական: Այդ մասին ասվում է վրաց-օսական հակամարտության գոտում վերջին իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ, հաղորդում է Bakililar.az-ը: