Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին![]() 11 ապրիլի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է այդ տեղեկությունը: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Մոսկվայում ապրիլի 15-ին: Հանդիպումը նվիրված կլինի ղարաբաղյան կարգավորման հարցերին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայացնող համանախագահները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |