ՀՀ-ն 19 կետով բարելավել է մամուլի ազատության ցուցանիշը![]() 18 ապրիլի 2019 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը՝ World Press Freedom Index 2019, որի համաձայն թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ մեկ տարում բարելավելով դիրքը 19 կետով: Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են խոսքի ազատության ոլորտի օրենսդրությունն ու զարգացումը թավշյա հեղափոխությունից հետո: Զեկույցում նշվում է, որ հեղափոխությունը թուլացրել է կառավարության իշխանությունը հեռուստաալիքներում և նվազեցրել է իշխանությունների ճնշումը պետական ԶԼՄ-ների հանդեպ: «Նոր ԶԼՄ-ները տեսախցիկ-արձագանքը եղան 2018-ի գարնան հեղափոխության, որը իշխանության բերեց նախկին լրագրողի: Մեդիա դաշտը տարատեսակ է, սակայն բևեռացված, իսկ հիմնական հեռուստաալիքների քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերի հետ: Այլ կերպ ասած՝ լրագրողական անկախությունն ու ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկությունը շարունակում են հիմնական խնդիրները լինել: «Նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել հնարավորությունները, որոնք չօգտագործվեցին թվային հեռարձակման անցնելիս, և պարադոքսալ կերպով հանգեցրեցին ռեգիոնալ հեռուստաընկերությունների քանակի սահմանափակմանը: Համացանցում ծաղկող հետազոտական լրագրությունը բոլոր հնարավորություններն ունի կոռուպցիայի դեմ պայքարում գլխավոր դերակատարը դառնալու»,-ասվում է զեկույցում: Մինչդեռ հարևան Ադրբեջանը նահանջել է 3 կետով՝ զբաղեցնելով 166-րդ տեղը: Վրաստանը 60-րդն է, ՌԴ-ն՝ 149, ԱՄՆ-ն՝48-րդ: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Աֆղանստանը, որը 121-րդ տեղում է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |