Ազգային Ժողովում մերժվել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը։
Վարման կարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է. «Կարծում եմ, որ պարոն Ջանջուղազյանը պետք է այսօր այստեղ նստած լիներ, քանի որ հարցն իրեն էր վերաբերվում և նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին։ Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ չի կարելի այդպես վարվել։ Մենք պնդում ենք Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը», հայտնում է Panorama.am-ը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ասել է, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ իրենք դեմ են քվեարկելու։
Այսպիսով՝ որոշումը չի ընդունվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ 1 ձայների հարաբերակցությամբ։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցն առաջացել էր նախարարի կողմից ԼՀԿ հարցապնդման պատասխանի պատճառով, որտեղ բոլոր հարցերին նույնատիպ պատասխաններ էին տրվել: ԼՂՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ապրիլի 17-ի նիստում հայտարարել էր, որ այդ պատասխանը վիրավորական է համարում: