Forbes. 8 հայ՝ ՌԴ ամենահարուստ գործարարների ցուցակում![]() 18 ապրիլի 2019 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշը, որտեղ 8հայազգի գործարար է ընդգրկված: Ցուցակի 29-րդ հորիզոնականում է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, 53-ամյա Սամվել Կարապետյանը: Նրա կարողությունը գնահատվում է $3.7 մլրդ: Խոշորագույն «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի հիմնադիր և համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 32-րդ հորիզոնականում է $3.5 միլիարդով: 44-րդը հայազգի միլիադատեր Անդրեյ Անդրեևն է (Օհանջանյանց), որը Badoo առցանց ծանոթությունների հիմնադիրն է, $2,3 մլրդ ունի: «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ընկերության նախագահ և RVVZ Foundation ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր, «Ավրորա» Մարդասիրական մրցանակի հովանավոր և համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ցուցակում 103-ն է, նրա կարողությունը գնահատվում է $950 մլն: Եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնք «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության հիմնադիրներն ու տնօրենների խորհրդի նախագահներն են, ցուցակում 134 և 136 տեղերում են համապատասխանաբար: Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է $800 մլն: Վարկանիշի 146-րդ տեղում է «ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիր և սեփականատեր, ինչպես նաև Yota բաժնետոմսերի սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը ($700 մլն): Վարկանիշը եզրափակում է ևս մեկ հայազգի գործարար՝ ABBYY-ի հիմնադիր, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը: Նրա կարողությունը, գնահատվել է 500 մլն դոլար: Վարկանիշում 100 դոլարային միլիոնատեր և 100 մուլտիմիլիոնատեր կա: 200 ամենահարուստ ռուսաստանցիների կարողության հանրագումարը գնահատվում է $496 մլրդ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |