Տղամարդը փորձել է բենզինով լի տարաներով մտնել Նյու Յորքի Սբ Պատրիկի տաճար18 ապրիլի 2019 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ի երեկոյան Նյու Յորքի XIX դարի Սբ Պատրիկի տաճարում բենզինի տարաներով և մի քանի կրակայրիչով տղամարդ է ձերբակալվել: Տաճարում, որտեղ հավատացյալներ կային, նրան կանգնեցրել է պահնորդական ծառայության աշխատակիցը և բացատրել, որ դյուրավառ նյութեր չի կարելի ներս բերել: Երբ տղամարդ հեռացել է, պատահարի մասին հայտնել են ոստիկանություն, գրում է Bird in Flight-ը: Նյու Յորքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Ջոն Միլլերն ասել է լրագրողներին, որ ձերբակալված 37-ամյա տղամարդու դրդապատճառները հետաքննում է ահաբեկչության դեմ պայքարի բաժինը: «Դժվարանում եմ ասել, թե որոնք էին նրա դրդապատճառները, բայց կարծում եմ, որ մարդը, որն այդպիսի կարևոր տեղ է գալիս 15 լ բենզինով և, կրակայրիչների համար նախատեսված 2 լ հեղուկով և կրակայրիչներով, դա մտահոգվելու առիթ է»,-ասել է նա: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկվցած հրդեհից 2 օր անց: Սբ Պատրիկի կտուրը, ինչպես և Նոտր Դամի դեպքում, փայտից է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |