Պինոն հրաժարվել է Նոտր Դամի համար նվիրատվության դիմաց հարկային արտոնություններից![]() 18 ապրիլի 2019 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մեծ գումար նվիրաբերած հայտնի ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոն և նրա ընտանիքը հայտարարել են, որ մտադիր չեն օգտվել հարկային արտոնություններից, որը կարող են ստանալ խոշոր նվիրատվության համար, հայտնել է Reuters-ը: Ավելի վաղ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել էր, որ 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ։ «Պինո ընտանիքը կարծում է, որ չպետք է պատասխանատվությունը բարդի ֆրանսիացի հարկատուների ուսերին»,-ասել է միլիարդատիրոջ որդին՝ Artemis ներդրումային ընկերության ղեկավար Ֆրանսուա-Անրի Պինոն: Հայտնի ֆրանսիացի միլիարդատեր Պինոյի շռայլ նվիրտավությունը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին որոշ քաղաքական գործիչների կողմից քննադատության է արժանացել: Իսկ Ֆրանսիայի ամենահարուստ ընտանիքներից մեկը, որը Gucci-ի սեփականատերն է, հայտարարել է, որ չի օգտվի հարկային արտոնություններ ստանալու առիթից, գրում է Forbes.ru-ն: Նոր հակակապիտալիստական կուսակցության ղեկավար Ֆիլիպ Պուտուն, օրինակ, գրել էր Twitter-ում, որ միլիարդատերերի նվիրատվությունները Նոտր Դամի վերականգնմանը ոչ այլ ինչ են, քան «հարկային խարդախների մրցույթ»: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |