Մակունց. Այո՛, Քաղաքացու օրվա համար գումար պետք է հատկացվի՝ սեպտեմբերի 21-ին ևս հատկացվել է

Մակունց. Այո՛, Քաղաքացու օրվա համար գումար պետք է հատկացվի՝ սեպտեմբերի 21-ին ևս հատկացվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով, Հայաստանում քաղաքացու օրը նշելու համար գումարներ պետք է տրամադրել, բայց տոնը չպետք է կենտրոնացված լինի Երևանում։

«Հիշենք՝ սեպտեմբերի 21-ին անցկացվող միջոցառումներին նույնպես գումար հատկացվեց։ Այսինքն՝ տոնակատարությունների համար պարբերաբար գումարներ հատկացվում են, և այո՛, ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արժե՞ր, որ կառավարությունը 124 մլն դրամ գումար հատկացնի տոնը նշելու համար, հայտնում է Aysor.am-ը:

Իշխանական խմբակցության ղեկավարը նկատել է, որ տոնը պետք է ապակենտրոնացնել և չնշել այն միայն Երևանում։

Ապրիլի 18-ի նիստում կառավարությունը մոտ 124 մլն դրամ է հատկացրել «Քաղաքացու օրը» նշելու միջոցառումներին։ Որոշման նախագծի համաձայն, գումարը կուղղվի Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ պատշաճ անցկացման համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---