ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամպային ԱՀԿ ծառայություն է գործարկել![]() 18 ապրիլի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը՝ ծախսարդյունավետ լուծում մեծ, միջին և փոքր ձեռնարկությունների համար: Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից: Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիքի» ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ: «Ամպային ԱՀԿ-ն օգտակար ու մատչելի լուծում է կորպորատիվ ոլորտի համար: Այս ոլորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Ընտրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած՝ վիրտուալ կորպորատիվ ԱՀԿ-ն, ընկերությունները ոչ միայն կստանան հերթական որակյալ ծառայությունները, այլև կկարողանան էականորեն կրճատել ծախսերը՝ գրասենյակային հեռախոսակապի ավանդական տարբերակների հետ համեմատած», - ասել է Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք և պարզ ինտերֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների: Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետևյալ ծառայությունները. • Զանգի վերահասցեավորում (Call forwarding). Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի: • Զանգի սպասում (Call waiting). ընթացիկ զանգի ժամանակ ուղարկում է հատուկ ազդանշան` ծանուցելու մեկ այլ մուտքային զանգի մասին: Սա թույլ է տալիս ավարտել կամ սպասման մեջ դնել ակտիվ զանգը և պատասխանել ստացվող մուտքային զանգին: • Կոնֆերանս զանգ (Conference call). հնարավորություն է տալիս հաստատելու կոնֆերանս կապ • Կարճ համարների կիրառում (Short numbering). հնարավորություն է տալիս կատարելու ներքին զանգեր` օգտագործելով կարճ համարներ: • Զանգի ձայնագրում (Call recording). տալիս է զանգերը ձայնագրելու հնարավորություն: Ծառայությունների հիմնական փաթեթ. Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 10 • Օգտագործողների փակ խմբի ստեղծում • Զանգահարողի ինքնորոշում • Ողջույնի հաղորդագրություն • Մուտքային զանգերի բաշխում • Կոնֆերանս զանգ Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ծառայությունների ընդլայնված փաթեթ Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 50 • Օգտագործողների փակ խմբի ստեղծում • Զանգահարողի ինքնորոշում • Ընդլայնված IVR • Ողջույնի հաղորդագրություն • Մուտքային զանգերի բաշխում • Կոնֆերանս զանգ • Զանգերի ձայնագրություն Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Բոլոր գները ներառում են ԱԱՀ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |