«Իմ քայլը» ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի տնօրեններին, ոստիկանապետին ԱԺ կանչելու նախագիծ կմշակի![]() 18 ապրիլի 2019 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խորհրդարանական մեծամասնությունը հանդես է գալու ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի տնօրեններին և Ոստիկանության պետին ԱԺ հարցուպատասխանի կանչելու վերաբերյալ նախագծով: «Չնայած ԱԱԾ-ին, ՊԵԿ-ին, Ոստիկանությանը ԱԺ հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական: Այդ իսկ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց ԱԺ հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխությունները», - գրել է նա: Ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը բարձրացրել է խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված փոփոխություններ անելու հարցը, միևնույն ժամանակ մերժել է «Իմ քայլի»՝ համատեղ նախագիծ մշակելու առաջարկությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |