Ծառուկյան. Ով ապացուցի՝ «ԱրարատՑեմենտը» $200,000-ով եմ գնել, կնվիրեմ իրեն19 ապրիլի 2019 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի այն հայտարարությանը, թե 17 տարի առաջ «ԱրարատՑեմենտ» գործարանը գնվել է $200,000-ով: «Ով ապացուցի, որ գործարանը $200,000-ով եմ գնել, նրան նվեր կտամ այն», - ասել է Ծառուկյանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է «ԱրարատՑեմենտ» գորարանի շուրջ ստեղծված իրավիճակին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեղադրանքներին: «Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով, ինչպես 17 տարի առաջ $200,000-ով ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը: Դա այն դեպքում, երբ կային $35 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվել են այն ժամանակ», - ասել է իշխանական պատգամավորը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |