Թունյանը խոստացել է ArmPhone գտնել Արման Աբովյանի համար19 ապրիլի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ներկրվող ցեմենտի վրա պետական տուրքի սահման մասին նախագծի քննարկման ժամանակ, խոստացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի համար հայկական արատադրության ArmPhone հեռախոս գտնել: Թունյանն Աբովյանին հարցրել է՝ իր բջջային հեռախոսը տեղական, թե արտասահմանյան է, վերջիսն էլ ասել է՝ տեղական: «Պարոն Աբովյան, Դուք ասում եք, որ տեղական արտադրանքը պետք է միանշանակ խրախուսվի: Այս արտահայտության մեջ ամեն ինչ ճիշտ է, բացի «միանշանակ» բառից: Որովհետև, եթե «միանշանակ» լիներ, մենք պետք է չթողնեինք հեռախոս ներկրվեր ՀՀ, ու Ձեր բջջայինը հիմա ArmPhone պետք է լիներ», - ասել է Թունյանը: Աբովյանն էլ հակադարձել է, թե շուկայում ArmPhone հեռախոս չի գտել, Թունյանն էլ խոստացել է գտնել իր համար մեկը: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով ցեմենտի ներմուծման համար այսուհետ կիրառվելու է տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22,000 դրամի չափով։ Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, տուրքը չի գործելու: Նախագծին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 42-ը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի ղեկավարն է «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, դեմ քվեարկողներից էր: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |