Փաշինյան. Հայաստանում պետական խորհրդանիշները կայացած չեն20 ապրիլի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանում պետական խորհրդանիշները կայացած չեն: Նա հավելել է, որ դրանից են բխում շատ գործողություններ՝ պատասխանելով ավտոմաքսատան աշխատողին աշխատանքից հեռացնելու մասին օգտատերերից մեկի հարցին:«Դրոշի հետ կապված միջադեպն ու հետագա քննարկումները վկայում են, որ, երկրում «պետական սիմվոլները կայացած չեն, և դրանից բխում են շատ գործողություններ»,-ասել է նա։ Վարչապետն իր արձագանքը ճիշտ է համարում. «Շատ եմ վերլուծել այդ օրվա գործողություններս և պետք է խոստովանեմ, որ ես համարում եմ, որ ճիշտ ռեակցիա եմ տվել:Նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, ով անարգում է դրոշը, անարգում է նաև քաղաքացուն»։ Փաշինյաննը հավելել է ո, հավանաբար, բոլոր պաշտոնյաները «հասկացել են ուղերձը»։ Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ դրոշն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Իրավապաշտպաններից շատերը քննադատեցին վարչապետին այդ որոշման համար, քանի որ ըստ օրենքի նա իրավունք չունի ազատել ծառայողին աշխատանքից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |