Ապրիլի 25-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Մարտի 1-ի մասով «Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» վճիռը

Ապրիլի 25-ին ՄԻԵԴ-ը  կհրապարակի Մարտի 1-ի մասով «Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» վճիռը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը, հայտնել է Newsline կայքը։

ՄԻԵԴ-ի կայքում, նշվում է, որ գործը վերաբերում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի բողոքին՝ 2008-ին հավաքների իր ազատության միջամտությանը, պաշտպանության արդյունավետ միջոցի պակասին և իրեն ենթադրաբար տնային կալանքին տակ պահելուն:

Գործի նյութերում նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ․-ի նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն էր։

«Փետրվարի 20-ից Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ենթադրյալ ընտրախախտումների դեմ սկսվել են բողոքի ակցիաներ՝ մասնավորապես Ազատության հրապարակում: Հանրահավաքները երբեմն ներառում էր տասնյակ հազարավոր մարդկանց: Դիմումատուն պնդում է, որ 2008 թ. Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ, շրջապափակել ցուցարարներին, առանց որևէ նախազգուշացման հարձակվել է և բռնությամբ ծեծել նրանց: Ցուցարարները արագորեն դուրս են եկել հրապարակից, Տեր-Պետրոսյանին նույնպես հրամայվել է հեռանալ, բայց նա հրաժարվել է, որից հետո նրան հարկադրաբար նստեցերլ են մեքենան և տեղափոխել իր տուն՝ թույլ չտալով հեռանալ այնտեղից: Ոստիկանությունը շրջափակել է Տեր-Պետրոսյանի տան ճանապարհները և բոլոր ավտոմեքենաները ստուգվել են, ոչ ոք չէր կարող նրա տուն գնալ կամ այնտեղից դուրս գալ առանց հատուկ ուժերի թույլտվության» , - ասված է նյութերում:

Նշվում է, որ հանրահավաքները շարունակվել են ամբողջ քաղաքում մինչև ուշ գիշեր, որի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, ինչի հետևանքով 10 մարդ մահացել է, եղել են բազմաթիվ վիրավորները և ՀՀ նախագահն արտակարգ դրություն է հայտարարել: Ասվում է, որ կառավարությունը վիճարկում է այս մեղադրանքները:

Մասնավորապես, նշվում է, որ ցուցարարների կողմից հարձակման են ենթարկվել ոստիկանական ուժերը, իսկ Տեր-Պետրոսյանը կամավոր է նստել ոստիկանության մեքենան: Այնուհետ նա տեղափոխվել է իր տուն և այլևս որևէ տեղ գնալու ցանկություն չի հայտնել: Ոստիկանության աշխատակիցները Տեր-Պետրոսյանի տան մոտ գտնվել են անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում, ինչպես պետական պաշտպանության ներքո գտնվող բոլոր անձանց համար: Ոստիկանական ուժերը ոչ մեկի չեն արգելել մտնել Տեր-Պետրոսյանի տուն, ոչ էլ արգելել են Տեր-Պետրոսյանին դուրս գալ:

Միայն մեկ անգամ Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել տնից դուրս գալ, բայց ոչ մի տեղ չի գնացել, երբ նրան ասվել է, որ անվտանգության աշխատակիցներն իրեն չեն ուղեկցի: 2008 թ. մարտի 4-ին Տեր-Պետրոսյանի պաշտոնական ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` պնդելով, որ դիմումատուն փաստացի տնային կալանքի տակ է: Դիմումատուն պնդում է, որ իրեն թույլատրվել է 2008 թ. մարտի 5-ին մասնակցել դատական լսմանը մեկ ժամ, բայց իր տնային կալանքն առանց ընդհատումների տևել է մինչև 2008 թ. մարտի 20-ը:

Կառավարությունը հերքում է դիմումատուի ներկայացրած փաստերը, մասնավորապես նշելով, որ դատական լսումից հետո Տեր-Պետրոսյանը խնդրել է իրեն տուն տանել ու այլևս չի ցանկացել լքել տունը՝ մինչև մարտի 20-ին արտակարգ դրության վերացումը։ 2008 թ. մարտին Սահմանադրական դատարանը մերժել է Տեր-Պետրոսյանի դիմումը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ազատության և անվտանգության իրավունք), 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի (տեղաշարժի ազատություն), 11-րդ հոդվածի (հավաքների ազատություն), հոդված 13-ի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) վրա՝ Տեր-Պետրոսյանը ՄԻԵԴ բողոքել է, որ 2008 թ. մարտի 1-ին Ազատության հրապարակից իրեն հարկադրաբար են հեռացրել, որտեղ խաղաղ հավաքներ էին, ու դրել տնային կալանքի տակ ու ինքը չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։ Հենվելով 14-րդ հոդվածի վրա (խտրականության արգելում)՝ Տեր-Պետրոսյանը բողոքել է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվել՝ իր քաղաքական կարծիքի պատճառով:

Մարտի 1-ի դեպքերից 11 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---