Նախնական տվյալով Շրի Լանկայի պայթյուններից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Նախնական տվյալով Շրի Լանկայի պայթյուններից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

PanARMENIAN.Net - Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։

ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգի փոխանցմամբ, զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պայթյունների շարքը Շրի Լանկայի հյուրանոցներում և եկեղեցիներում մահապարտ ահաբեկիչներ են իրագործել:

Վերջին տվյալներով, պայթյուններից զոհվել է 290 մարդ, ևս 500-ը վիրավորվել է: Զոհերի թվում առնվազն 35 օտարերկրացի կա: Դեռ ոչ ոք պայթյունների պատախանատվությունը չի ստանձնել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---