ԶԼՄ. ՀՀ ռուսական ավիաբազան կվերազինվի Սու-30ՍՄ կործանիչներով![]() 23 ապրիլի 2019 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիացիոն բազան կհամալրվի 4++ ՍՈւ-30ՍՄ սերնդի բազմաթիրախ կործանիչներով՝ փոխարինելով ՄիԳ-29-ը: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մատակարարել 18 ինքնաթիռ, հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ում իր աղբյուրի վրա հղումով: «Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ կործանիչներով նախատեսվում է սկսել արդեն 2020-ին: Կործանիչները կմտակարարվեն երկու փուլով՝ 2020-2021թթ.: Ըստ գործակալության զրուցակցի, ինքնաթիռների շարժակազմի թարմացումը երկու փուլով կիրականացվի՝ չդադարեցնելու համար ավիաբազայի առջև դրված խնդիրների կատարումը, քանի որ օդաչուները պետք է վերապատրաստվեն Սու-երի անցնելու համար: «Երբ կսկսվի ինքնաթիռների մատակարարումը, օդաչուների մի մասը կգործուղվի Լիպեցկի ավիակենտրոն վերապատրաստման, իսկ մի մասը կշարունակի ծառայությունն Էրեբունիի ավիաբազայում»,-ասել է աղբյուրը: Photo. Ladislav Karpov/TASS ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |