Տրյուդո. Ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի![]() 24 ապրիլի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայությանը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չնայած անցել է ավելի քան մեկ դար, մարդկանց հիշատակը, որոնք անարդարացիերոն կորցրել են իրենց կյանքը և վերապրել են, մեզ հիշեցնում է, որ մենք երբեք չպետք է ատելությանն ու բռնությանն արձագանքենք անտարբերությամբ», - ասել է Տրյուդոն: Կանադայի վարչապետը շեշտել է, որ երկրի կառավարությունը նույնպես իր հարգանքի տուրքն է մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ պայքարելու այնպիսի աշխարհի համար, որտեղ ոչ ոք չի հալածվի՝ անկախ իր կրոնական և էթնիկ պատկանելությունից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |