Տոնոյան. Առաջին Սու-30ՍՄ կործանիչները ՀՀ-ում կլինեն արդեն 2020-ի սկզբին![]() 25 ապրիլի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստանում կլինեն արդեն 2020-ի սկզբին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով: «Առաջին փուլում 4 ինքնաթիռ է լինելու: Առաքումը նախատեսված է 2019-ի վերջում, 2020-ի սկզբին: Հետագայում կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կործանիչների համար առաջին դրամական փոխանցումներն արվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Տոնոյանը նաև հավելել է, որ Հայաստանը ռուսական սպառազինության գնման հետ կապված ծրագրեր ունի: «Շատ լավ ենք զինվելու ու վերազինվելու: Գնվելու է ռուսական արտադրության սպառազինություն»,-ասել է նախարարը: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |