CNN. Թրամփն ուզում է միջուկային գործարք կնքել ՌԴ և Չինաստանի հետ

CNN. Թրամփն ուզում է միջուկային գործարք կնքել ՌԴ և Չինաստանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցում է նախարարությունների հետ նոր միջուկային համաձայնագիր մշակելու շուրջ: Այդ մասին հայտնել է CNN-ը Սպիտակ տան մի քանի աղբյուրի վրա հղումով:

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը նշել է, որ նախագահն ուզում է, որ գործարքին մասնկցեն Ռուսաստանն ու Չինաստանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, պայմանագիրը պետք է ներառի սպառազինության բոլոր տեսակները: «Մենք ձգտում ենք որքան հնարավոր է շուտ ներկայացնել նախագահին բոլոր հնարավոր տարբերակները»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ մինչ այդ ոչ մի վարչակազմ նման փորձ չի արել:

Վերջերս ԱՄՆ նախագահը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է համարում, որ բոլորը ձերբազատվեն միջուկային զենքից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---