Գերմանիայում 100 տարեկաններն ավելացել են

Գերմանիայում 100 տարեկաններն ավելացել են

PanARMENIAN.Net - Գերմանիայում 100-ամյա հոբելյանը նշողներին սովորաբար շնորհավորում է այն քաղաքի քաղաքապետը, որտեղ նրանք ապրում են: Սակայն, կյանքի միջին տևողությունը Գերմանիայում այնքան արագ է աճում, որ, հավանաբար, քաղաքապետարանները ժամանակի ընթացքում ստիպված կլինեն հատուկ պաշտոն ստեղծել, որը զբաղեցնողը կայցելի երկարակյացներին ու կշնորհավորի նրանց, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ փորձագետների հարցումների, 2019-ին Գերմանիայում ծնված յուրաքանչյուր երրորդ աղջիկը կապրի մինչև100 տարեկան: Իսկ 2019-ի նորածինների կյանքի միջին տևողությունը կգերազանցի 90 տարին՝ 94,8 տարի աղջիկների դեպքում, 88,6 տարի՝ տղաների: Ինչպես կանխատեսում են գիտնականները, հիմք ընդունելով ՄԱԿ տվյալները, ոչ հեռու ապագայում 90-ամյա գերմանացիներն արդեն չեն համարվի երկարակյացներ, քանի որ այդ տարիքը նորմա կդառնա:

Ուրախացնում են նաև արդեն հասուն տարիքում գտնվողների վերաբերյալ կանախտեսումները: Ժողովրդագիրները համարում են, որ Գերմանիայի յուրաքանչյուր բնակչուհի, որն այժմ 50 տարեկան է, առնվազն 90 տարի կապրի, իսկ նրանց 12 տոկոսը՝ նույնիսկ 100: Իսկ նրանց հասակակից տղամարդկանց շրջանում 90-ամյա հոբելյանը կտոնի յուրաքանչյուր երրորդը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---