Փաշինյանը՝ Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի մասին. Ո՞ւր պետք է փախչեն![]() 26 ապրիլի 2019 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը օգտագործել է իր պատգամավորական կարգավիճակը և կորել իրավապահների տեսադաշտից: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ նախկին պատգամավորը պատասխանատվությունից խուսափում է։ «Նա քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէ, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ։ Միհրան Պողոսյանը նույնպես, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով, դուրս է եկել Հայաստանից։ Ի՞նչ կա այդտեղ զարմանալի։ Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք պետք է ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը։ Բայց ո՞ւր պետք է փախչեն՝ երկրագունդը փոքր է», - ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նախկին երկու պատգամավորները, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են, մեղադրյալներ են քրեական տարբեր գործերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |