Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ Այս մասին, Factor.am-ի փոխանցմամբ, հայտնել են ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ Քյարամյանը չէր բացառել, որ հենց ինքը կլինի ժամանակավոր պաշտոնակատարը։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Քյարամյանը միլիոնավոր դրամներ և տասնյակ հազարավոր դոլարներ ունի։
ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ աշխատակիցներից երկուսին, ինչպես նաև ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Սանասարյանն իրեն առաջդրված մեղադրանքները չի ընդունում։