Փոխհրաձգություն Շրի Լանկայում. 15 զոհ կա![]() 27 ապրիլի 2019 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայի ոստիկանության և ենթադրյալ գրոհային իսլամիստների միջև փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել: Զոհերից 6-ը երեխաներ են: Ոստիկանությունը հայտնել է, որ սպաները տեղեկություն են ստացել զինյալների մասին, իսկ վերջիններս 3 պայթյուն են իրականացրել Կալմունայ քաղաքում, որից հետո փոխհրաձգություն է սկսվել: Կալմունայը պայթյունների ենթարդյալ կազմակերպչի հայրենի քաղաքից ոչ հեռու է գտնվում, գրում է BBC-ին: Մեկ այլ շրջայցի ժամանակ հայտնաբերվել են պայթյունների պատասխանատվությունը ստանձնած ահաբեկչական «Իսլամիստական պետության» դրոշները: Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |