Պոզներ. ՀՀ-ին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ![]() 29 ապրիլի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները նշել է, որ Հայաստանին ժողովրդավարություն պետք է, իսկ Ադրբեջանին՝ ոչ: Պոզներն այս հայտարարությունն արել է ի պատասխան Բահրոմա Ռաջաբովայի հարցին՝ հարկավո՞ր է արդյոք ժողովրդավարություն հետխորհրդային երկրներին և արդյոք հնարավոր է դրան «պատրաստ» լինել: «Որոշ հետխորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն ձևով, այս կամ այն ծավալով, պետք է՝ Բալթիայի երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, ՌԴ-ին: Մյուսներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին՝ այսօրվա դրությամբ, հավանաբար, պետք չէ»,-ասել է լրագրողը, գրում է «Պոզներ Online»-ը: «Եվ, ի վերջո, ինձ թվում է, որ այս կամ այն ժողովուրդը «պատրաստ» է լինում այս կամ այն բանի պատմական զարգացման և փորձի արդյունքում: Եվ երբ «պատրաստ է», այն ժամանակ էլ դա տեղի է ունենում»,-հավելել է Պոզները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |