ՄԻՊ-ը՝ Քոչարյանի մասին. Բոլորին կոչ կանեմ պահպանել անմեղության կանխավարկածը![]() 29 ապրիլի 2019 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի պահպանման առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում խնդիրներ են արձանագրվել: Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է. «Պաշտոնյաները, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատուները, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում, այլապես դա կվնասի գործին»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»: «Խնդիրը հիմա էլ է առկա, ուստի բոլորին կոչ կանեմ պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը»,-հավելել է նա: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի պահման պայմաններին, Արման Թաթոյանը հայտնել է, որ Քոչարյանը ՔԿՀ-ի ծառայողների վերաբերմունքի հետ կապված դժգոհություններ չունի. «Իր խցում մեկ անգամ եմ եղել, իսկ այցելել եմ մի քանի անգամ։ Սովորական խուց է, առանձնահատուկ բան չկա»: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |