Մաքսայինի նախկին պետը հարցաքննվել ու առերեսվել է վկաների հետ![]() 29 ապրիլի 2019 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով բազմիցս հարցաքննվել է: Այդ մասին 24News-ի փոխանցմամբ հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։ Ավետիսյանն առերեսվել է գործով անցնող վկաների հետ: «Բազմիցս հարցաքննվել է, էական հակասություններ են առաջացել, առերեսվել է վկաների հետ», - նշել են կենտրոնից՝ հավելելով, որ նա գործով դեռ վկայի կարգավիճակ ունի։ Ավելի վաղ Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրել պետությանը: 2018-ի դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ըստ օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրանցված է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու համար: ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը` ծախսված միլիոնավոր դոլարները ներկայացնելով իբրև Հայաստանում օտարերկրյա ներդրում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |