Ինդոնեզիայի մայրաքաղաքը կտեղափոխեն՝ Ջակարտան կարող է ջրի տակ անցնել![]() 30 ապրիլի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի իշխանությունները մտածում են մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու մասին: Այդ մասին հայտենլ է Reuters-ը՝ ազգային զարգացման և պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոներոյի վրա հղումով: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ ամեն տարի քաղաքը 15 սմ-ով հեղեղվում է: Այլ պատճառների թվում են գերբնակեցվածությունն ու խցանումները: «Նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել է մայրաքաղաքը տեղափոխել Ճավա կզղու սահմաններից դուրս և դա շատ կարևոր որոշում է»,-ասել է պաշտոնյան: Նա հավելել է, որ ղեկավարությունը դեռ չի ընտրել երկրի գլխավոր քաղաքի վայրը: Նախարարը նաև ասել է, որ գործընթացը կարող է 10 տարի տևել: Որպես օրինակ Բրոջոներոն բերել է Բրազիլիայի, Մալայզիայի և Ղազախստանի օրինակը, գրում է Lenta.ru-ն: Ջակարտան պաշտոնապես ոչ թե քաղաք է համարվում, այլ գավառ՝ մայրաքաղաքի կարգավիճակով: Ջակարտան առաջին անգամ հիշատակվում է Թարումա ինդոնեզական թագավորության գոյության շրջանում՝ մ.թ.ա IV դարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |