Քոչարյանի փաստաբանը հաստատել է՝ Մարտի 1-ին մասնակից զինվորականներին 50,000-ական դրամ են բաժանել![]() 2 մայիսի 2019 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Ռուբեն Սահակյանը հաստատել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զինվորականններին 50,000-ական դրամ է բաժանվել, հայտնել է Aravot.am-ը: «Այո, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան»,- ասել է Սահակյանը: Ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը բացահայտումներ էր ներկայացրել գործից, մասնավորապես նշելով, որ օլիգարխները 50,000-ական դրամ են բաժանել մարտիմեկյան դեպքերի մասնակից զինվորականներին: Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ նույն գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելիս Քոչարյանը տեղյակ չի եղել, որ վերջինս ՌԴ քաղաքացի է: Նա նաև, ըստ փաստաբանի, 2008 թվականի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված իրադարձությունների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |