2 մայիսի 2019 - 18:05 AMT
ԱԻՆ. Գետերի ափերին հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ

ՀՀ տարածքում մայիսի 3-5-ը կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն, հայտնեկ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Նշվում է, որ տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք:

Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի,Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ: