Վենետիկի հանձնաժողովը ՀՀ-ին առաջարկում է քրեականացնել խտրականության կոչերը![]() 3 մայիսի 2019 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի մի շարք երկների, այդ թվում նաև՝ Հայաստանին առաջարկում է փոփոխության ենթարկել ատելության խոսքի վերաբերյալ օրենսդրության անորոշ դրույթները: Այս մասին նշված է ԵԽ խոսքի ազատության 2018 թվականի զեկույցում: Առաջարկվում է քրեականացնել խտրականության, կրոնական հալածանքի կոչերը: Նշվում է, որ անհրաժեշտ է տարբերակում մտցնել ատելության խոսքի և պարզապես վիրավորական արտահայտության միջև։ Զեկույցում նշվում է նաև, որ ԵԽ տարածքում ազատ խոսքի մարտահրավերներ են ապատեղեկատվության տարածումը մամուլում և առցանց լրատվամիջոցներում, որակյալ և հետաքննական լրագրության ֆինասնական կենսունակության խնդիրը: Ավելի վաղ՝ ԱԺ-ում տրանսգենդեր ՀՀ քաղաքացու ելույթից հետո, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր են հնչել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |