Սանասարյանի «թանկարժեք կոստյումը», Հարությունյանի «նվեր ստացած ժամացույցը», Գրիգորյանի «բիզնեսը»![]() 3 մայիսի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Մեկ շաբաթում սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր և ԶԼՄ-ներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին վերագրեցին թանկարժեք ժամացույցներ ու կոստյումներ, բիզնեսներ: Պաշտոնյաները հերքեցին այդ տեղեկությունները, իսկ նրանցից երկուսն արդեն դիմել են իրավապահներին՝ զրպարտության համար համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու համար: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է անցնող շաբաթ սոցիալական ցանցերում շրջանառված և հերքված տեղեկությունները: Սանասարյանի «3-մլն-անոց կոստյումը» Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց տվեց նրա՝ «3 մլն դրամ արժեքով «Ստեֆանո Ռիչի» ապրանքանիշի կոստյումի» մասին: Դրանից հետո մի շարք օգտատերեր սկսեցին պնդել, թե Սանասարյանն իսկապես ունի այդ արժեքով կոստյում, սակայն այդպես էլ չհրապարակեցին Սանասարյանի՝ համապատասխան կոստյումով գոնե մեկ լուսանկար, կամ որևէ այլ առարկայական ապացույց: Այս ասուլիսը լուսաբանող մի շարք ԶԼՄ-ներ էլ գրեցին, թե Սանասարյանն իբրև թե չի հերքել այդ լուրը: Ավելի ուշ Սանասարյանը ֆեյսբուքում ևս մեկ անգամ հերքեց այդ տեղեկությունը: «Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեթության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։ Ժողովուրդ ջան, ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200,000 դրամից թանկ կոստյում չեմ կրել և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակներից»,-գրեց նա։ ԿԳ նախարարի «նվեր ստացած թանկարժեք ժամացույցը» Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը անցնող շաբաթ որոշեց հրապարակել «նվերների ու չտեսության մասին» մի պատմություն, որն իրեն պատմել էր «իր ծանոթներից մեկը»: Ըստ այդ հրապարակման, մի մարդ, որն անհարթ հարաբերություններ ուներ ԿԳ նարարար Արայիկ Հարությունյանի հետ, որոշում է նրան 1 մլն դրամ արժեքով ժամացույց նվիրել: Նախարարը, ըստ այդ պատմության, ընդունել է նվերը և «այն տվել է իր եղբորը, որը կապ ունի ժամացույցի մեկ այլ խանութի հետ, և հանձնարարել նրան կանխիկացնել այդ ապրանքը»: «Այնտեղ ասում են, որ չեն կարող վերցնել, քանի որ իրենց բրենդներից չէ, բայց կփորձեն կապվել այլ մարդու հետ», - գրել է օգտատերը: Նա նշել է, որ խանութից ժամացույցն առաջարկել են այն խանութի տիրոջը, որտեղից այն գնել էր ԿԳ նախարարի հետ «հարաբերությունները հարթել ցանկացող անձը»: Վերջում էլ օգտատերը գրել էր, թե «այսպես է լինում, երբ չտեսները պաշտոններում են հայտնվում»: Նախարարի արձագանքը չուշացավ, նա անմիջապես դիմեց իրավապահ մարմիններին: «Եթե սա իրական կերպար է, ապա օրենքի ամենայն խստությամբ պատասխան է տալու սուտ մատնության կամ զրպարտության համար: Քիչ առաջ այս գրառումն ուղարկեցի իրավապահ մարմիններին», - գրեց նա: Բնապահպանության նախարարի բիզնեսը ՀՀ կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ակցիայի մասնակիցներից «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը հայտարարեց, թե Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, «միասին բիզնես ունեն»: Նախարարը հայտարարեց, որ դատի է տալու Կարապետյանին՝ հրապարակայնորեն այդ տեղեկությունը հերքելու և պատճառված վնասի փոխհատուցելու պահանջներով: Ընթերցեք նաև՝ «5 հերքում՝ 4 ժամում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |