«Սանիթեքը» տուգանվել է 26 մլն դրամով![]() 3 մայիսի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է մոտ 26 մլն դրամ տույժի, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0.5 % է նախատեսվում պայմանագրի գումարից», - ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը ևս երկու անգամ տուգանվել էր՝ 13 մլն-ական դրամով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |