Etheria Magazine. «Հայաստան. 10 վայր Եդեմական այգում»![]() 3 մայիսի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Etheria Magazine հանդեսն իր կայքում հոդված է հրապարակել Հայաստանում հանգստի և տեսարժան վայրերի մասին: Հոդվածը վերնագրված է «Հայաստան. 10 վայր Եդեմական այգում»: Հոդվածի հեղինակներն են ճանապարհորդ լուսանկարիչներ Խուան Կարլոս Մունյեսն ու Մար Ռամիրեսը, որոնք ներկայացնում են Հայաստանի բնությունն ու պատմամշակութային վայրերը յուրաքանչյուրի մասին կրճատ տեղեկատվություն ներկայացնելով: «Եթե դրախտն եք որոնում, ապա պետք է Հայաստան մեկնեք: Ճանապարհները ձեզ կբերեն Եվրոպայի և Ասիայի միջև երևակայական սահմանին, որտեղ ասում են, եղել է Ատվածային Եդեմական այգին: Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ակունքները»,-ասվում է հոդվածում: Հայաստանի «աներևակայելի» վայրերի 10-յակում հեղինակներն ընդգրկել են՝ Զվարթնոցը, Գառնին, Գեղարդը, Խոր Վիրապն ու Արարատ լեռը, Հանրապետության հրապարակը, Կասկադը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում,ինչպես նաև մի քանի այլ վայր: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |