Գնված ապրանքը վերադարձնելու օրենքը կխստացվի

Գնված ապրանքը վերադարձնելու օրենքը կխստացվի

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գնված ապրանքը վերադարձնելու օրենքը կխստացվի:

«Մենք օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների մասին տեղեկատվական թերթիկով երևացող տեղում հայտարարել՝ պարտավոր է 2 շաբաթում ապրանքի վերադարձը կամ փոխանակումն ապահովել»,- ասել է Խաչատրյանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածով սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում «փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով..., եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---