Կորյուն-Աբովյան խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է![]() 3 մայիսի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը բանակցել է Կորյուն-Աբովյան խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ՝ հորդորելով վերջիններիս բացել երթևեկությունը: ՃՈ պետի հետ բանակցելուց հետո վարորդները համաձայնեցին բացել ճանապարահի երթևեկելի հատվածը: Եգոր Կարապետյանը վարորդների հետ զրույցում նշել է, որ վարորդների բողոքն առ այն, որ իրենց թույլատրվի այդտեղ կայանել անվճար, կբավարարվի, եթե քաղաքապետարանի կողմից թույլտվություն լինի, հայտնում է Aysor.am-ը: Վարորդները պնդել են, որ քաղաքապետարանը կողմ է իրենց տեղ հատկացնել այդ տարածքում, եթե «ԳԱԻ»-ն հանի այդտեղ կայանումն արգելող նշանը: «Թույլ է տվել, ուրեմն վաղը կայանումն արգելող նշանը կհանվի», - ասել է Կարապետյանը՝ հորդորելով նրանց բացել ճանապարհը: Կարապետյանը նաև նշել է, որ կիրականացվի վարույթ և եթե պարզվի, որ կա անհրաժեշտություն, ապա այն տուգանքները, որոնք ստացել են կայանումնարգելող նշանի պատճառով, չեղյալ կհամարվեն: Ավելի վաղ մի քանի տասնյակ տաքսու վարորդներ փակել էին Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը: Նրանց հիմնական պահանջն այն է, որ բեկանվեն ճանապարհային ոստիկանության տուգանքները, որ առաջացել են սխալ վայրում կայանելուց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |