Նախարար․ Ներկրվող մեքենաների մաքսատուրքի չափը վերաբանակցվելու է ԵԱՏՄ-ի հետ![]() 3 մայիսի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է բանակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ՝ ավտոմեքենաների մաքսազերծման գների շուրջ: «Դեռևս դիմում չի եղել պաշտոնապես: Բայց դա գործընթաց է, որ պետք է արվի, և դրա շուրջ հիմա քննարկումներն ընթացքի մեջ են», - ասել է նախարարը: 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցել է ԵԱՏՄ-ին: Ըստ անդամակցության պայմանագրի 2020 թվականից կտրուկ աճելու են 6000 ապրանքատեսակի՝ այդ թվում նաև ոչ ԵԱՏՄ տարածքից ՀՀ ներկրվող մեքենաների մաքսային դրույքաչափերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |