Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է![]() 7 մայիսի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի երեկոյան հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Գանձասարը»: Հրթիռներն արձակել են զինյալ ահաբեկչականն խմբավորումները: «3 հրթիռ ընկել է Էսկյուրան գյուղի շրջակայքում: Վիրավորվել է 2 քեսաբահայ, որոնք անմիջապես տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց: Վիրավորների առողջական վիճակը կայուն է»,-ասվում է գրառման մեջ: Քեսաբ քաղաքը, որը հիմնականում բնակեցված է հայերով,2014-ին հարձակման էր ենթարկվել ծայրահեղական խմբավորումների կողմից: Այժմ քաղաքում տեղակայված են սիրիական բանակի ստորաբաժանումները: Խաղաղ ժամանակներում լեռնային այս քաղաքը համարվում էր լավագույն հանգստավայրերից մեկը երկրի հյուսիսում։ 2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |