Սլովակիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը![]() 8 մայիսի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին դեսպան, Ուկրաինայում ՀՀ գործող դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սլովակիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է վավերացման օգտին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ բոլոր 28 անդամ երկրները վավերացնեն այն: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Գերմանիան, Շվեդիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Չեխիան: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |